Իրանի խորհրդարանում անհայտ անձիք հրաձգություն են իրականացրել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 3 մարդ, որոնցից մեկը հանդիսանում է անվտանգության աշխատակից։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ հարձակվողները 3-ն են, ովքեր մի քանի հոգու պատանդ են վերցրել։ Հրաձգությունը շարունակվում է։
Հարձակման շարժառիթներն անհայտ են։ Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։








































