Երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքից ազատեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին, որը «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ, պատգամավոր, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կինն է:
Նշենք, որ երբ Իշխան Զաքարյանն ազատվեց ՎՊ նախագահի պաշտոնից, Գայանե Սողոմոնյանը հայտարարեց ՀՀԿ անդամակցությունը սառեցնելու մասին, սակայն շարունակեց պաշտոնավարել մինչ երեկ: Մեզ հասած տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն է Սերժ Սարգսյանին խնդրել պաշտոնից ազատել Գայանե Սողոմոնյանին, ինչն էլ հանձնարարվել է Տարոն Մարգարյանին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի











































