Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Կատարի շուրջ ստեղծված սկանդալը։
«Մենք ճիշտ չենք համարում Կատարի դեմ պատժամիջոցները։ Ժամանակաշրջանում, երբ մեզ առանձնահատուկ պետք են համերաշխությունն ու համագործակցությունը, այս իրավիճակը մեր տարածաշրջանում ոչ մեկին օգուտ չի բերի»,-ասել է նա՝ փոխանցում է Trend-ը։
Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի Կատարին աջակցել և ջանք չխնայել, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծվի։










































