Սիրիական անապատում (Աթ-Տանֆ շրջանում) ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է սիրիական բանակի 2 զինծառայող, ավելի քան 15-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Նման հարված էր նույն շրջանում հասցվել նաև մայիսի 18-ին։
«Չնայած նախկին զգուշացումներին, ռեժիմի ուժերը մտել են ավելի վաղ համաձայնեցված դեէսկալացիոն գոտի»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարությունում։
Վաշինգտոնում ընդգծել են, որ զինվորները սպառնացել են կոալիցիայի և նրա գործընկերների ուժերին, որոնք գտնվել Աթ-Տանֆ բազայում։










































