ԱՄՆ-ը Միջերկրական ծովի արևելքում տեղակայված նավերից հարվածների շարք է հասցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման թիրախներին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամլո ծառայությունը։
«Հունիսի 6-ին հարվածային խումբը՝ «Ջորջ Բուշ» ավիակրի գլխավորությամբ, վերսկսել է հարվածները Միջերկրականի արևելքից՝ «Անսասան վճռականություն» գործողության շրջանակում»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այդ խումբը Միջերկրական ծով է մտել հունիսի 5-ին՝ հաջակցություն «Անսասան վճռականության» գործողությունների իրականացումից հետո և ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի կազմում ծովում անվտանգության ապահովման համար։










































