Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի գործադիր իշխանություններն արտոնել են ընդդիմադիր Ազգային խորհրդի ցույցը, որը կայանալու է սեպտեմբերի 22-ին: Այս մասին հաղորդում է virtualaz.org-ը՝ վկայակոչելով Ազգային խորհրդի ցույցերի կազմակերպման կոմիտեի նախագահ Ասեֆ Գուլիևին:
Նրա խոսքերով՝ քաղաքապետարանը թույլ է տվել ընդդիմության ցույց անցկացրել, որը տեղի կունենա Բաքվի կենտրոնում՝ ժամը 16.00-ից 18.00-ը: