«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինված ջոկատները մտել են Ռաքքա: Այս մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Մեր ուժերը մտել են քաղաքի արևելքում գտնվող Մեհլեբ թաղամաս»,-գործակալությանը հայտարարել է SDF-ի հրամանատար Ռոժդա Ֆելատը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի անմիջական ազատագրման գործողությունն սկսվել է հունիսի 5-ին: Ինչպես հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Թալալ Սիլոն՝ SDF-ն ԴԱԻՇ-ի դիրքերի վրա գրոհել է արևելքից, արևմուտքից և հյուսիսից: Նրա խոսքով՝ ճակատամարտը «դաժան է լինելու, քանի որ զինյալները պատրաստ են մեռնել՝ պաշտպանելով իրենց այսպես կոչված մայրաքաղաքը»: Ռաքքան ԴԱԻՇ-ի հսկողության տակ է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը:








































