Հայտնի ռեժիսոր Սյու Բորնն ուսումնասիրել է ծերանալու արվեստը 6 արտասովոր ոճային կանանց շրջանում: Նրանք բոլորն էլ 80-ից բարձր տարիքի են, սակայն նրանց միավորում է հեքիաթային տեսք ունենալու և դրանով իսկ զվարճանալու հակումը:
Այս կանայք ոճային են ու թարմ՝ առանց բոտոքսի և պլաստիկ վիրաբուժության: Նրանց նվիրված վավերագրական ֆիլմը, որը կոչվում է Fabulous Fashionistas («Անհավանական նորաձևները»), կցուցադրվի Channel 4-ով: Մեկ ժամ տևողությամբ ֆիլմն էկրան կբարձրանա սեպտեմբերի 22-ին:
Նրանք ցույց են տվել, թե ինչպես կարող է ոճը մարդուն երիտասարդ տեսք հաղորդել:
Լուսանկարները՝ The Guardian-ի









































