Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Ադրբեջանցի լրագրողի առևանգման միջազգային արձագանքը. ԻՔՄ

Մայիսի 30-ին Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առևանգումը հանդիսանում է բացահայտ անօրինության վառ օրինակ:

Փաստացի, խախտելով ներպետական օրենսդրությունը, միջազգային իրավունքի նորմերը՝ վրաց իրավապահների կողմից (կամ թույլտվությամբ) առևանգվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին և փոխանցվել ադրբեջանական կողմին, որտեղ նրան սպասվում է հաշվեհարդար իր քաղաքական հայացքների համար:

Պատմությունն այնքան աղմկոտ էր, որ արդեն հաջորդ օրը՝ մայիսի 31-ին հեղինակավոր իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով Վրաստանի կառավարությանը համապատասխան հետաքննություն իրականացնել:

Վաշինգտոնն ու Բրյուսելը

Մուխտարլիի պատմությանն անդրադարձել են նաև պաշտոնական Վաշինգտոնն ու Բրյուսելը:

Մասնավորապես, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդարգրությունում նշվում է, որ պետքարտուղարությունը հետևում է Վրաստանի իշխանությունների գործողություններին ու կոչ է անում իրականացնել սպառիչ, թափանցիկ ու պատշաճ հետաքննություն:

Իր հերթին, ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Վրաստանում բնակվող ադրբեջանի քաղաքացիների ենթադրյալ առևանգումը և ապօրինի ձերբակալությունը պահանջում են շուտափույտ, մանրամասն ու թափանցիկ հետաքննություն իրականացնել: Միևնույն ժամանակ, հայտարարությունում ողջունվում է Վրաստանում փաստի առթիվ հետաքննություն սկսելը:

Բացի սա, նշենք, որ Մուխտարլիի հետ տեղի ունեցածին արձագանքել են նաև Թբիլիսիում ԱՄՆ և ԵՄ դեսպանները: Մասնավորապես, ԱՄՆ դեսպանն ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը հետևում է զարգացումներին, իսկ ԵՄ պատվիրակության ղեկավար Յանոշ Հերմանը մտահոգություն էր հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Մոսկվան

Սրա հետ մեկտեղ, սակայն, աչքի է զարնում փաստը, որ Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ այս աղմկոտ զարգացումները դուրս են մնում ՌԴ արտաքին օրակարգից այն աստիճան, որ դրան արձագանք չի կատարվում նույնիսկ ԱԳՆ խոսնակի մակարդակով:  Մայիսի 31-ին, մասնավորապես, երբ Մուխտարլիի առևանգման մասին գրում էր միջազգային մամուլը, Զախարովան այդ թեմային չանդրադարձավ իր մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո չեղան ռուս պաշտոնյաների որևէ պաշտոնական արձագանքներ:

Այնինչ, Ռուսաստանի ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում, այդ երկրների հետ բազմակողմանի փոխկապվածությունը պետք է անհրաժեշտ հիմք հանդիսանային արձագանքի համար: Մուխտարլիի դեպքը նաև հեռավոր նմանություն ունի Բելառուսում ձերբակալված ռուսաստանցի հայտնի բլոգեր Ալեքսեյ Լապշինի դեպքի հետ: Այն ժամանակ Բաքուն նույնպես Ադրբեջան էր բերել իր համար անցանկալի լրագրողի՝ այդ անգամ ՌԴ քաղաքացու՝ պարզապես առևանգելու փոխարեն օգտագործելով Մինսկի հետ պաշտոնական հարաբերությունները: Այն ժամանակ Մոսկվան արձագանքել էր հայտարարություններով, սակայն զերծ էր մնացել իր քաղաքացուն ազատելուն ուղղված կոնկրետ գործողություններից:

Մոսկվայի այսօրինակ լռությունը, թերևս, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մոսկվան վաղուց աչքի չի ընկել մարդու իրավուքնենրի նկատմամաբ հարգանքով:

Հայաստան

Թե ինչու՞ Մուխտարլիի պատմությանը չի արձագանքել հայկական կողմը, կարելի է բացատրել նրանով, որ Վրաստանի հետ քաղաքացիների ապօրինի ձերբակալման և արտահանձման մասին պայմանավորվածությունները գործում են նաև այստեղ, ինչի օրինակը «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի դեպքն էր, երբ նրան (ըստ իր բառերի) բռնել էին վրացի ոստիկանները և առանց որևէ ընթացակարգի պահպանման հանձնել հայ կոլեգաներին:

Հայաստանի ու Վրաստանի իրավապահ մարմինների միջև այդպիսի հանցավոր փոխգործակցությունն է թերևս, որ ստիպել է Երևանին զերծ մնալ պաշտոնյաների շուրթերից հնչող քննադատություններից ու սահմանափակվել տեղեկատվությամբ ու հանրային քննադատությամբ:

 

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում