Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հավատը մեծ-մեծ խոսելով կամ գեղեցիկ կոստյումով չեն ներշնչում․ ՀԲ նոր հոռետեսական կանխատեսումը

Միջազգային կառույցներն իրար հետևից Հայաստանի տնտեսության զարգացման համար տխուր հեռանկարներ են կանխատեսում կամ վերահաստատում իրենց նախկին կանխատեսումները: Անցած շաբաթվա վերջին Համաշխարհային բանկը նորից կրկնեց, որ այս տարի ՀՀ տնտեսությունը ունենալու է ընդամենը 2․7 տոկոս աճ: Ավելին, ՀԲ-ն իր «Գլոբալ տնտեսական հեռանկարները» զեկույցում ավելի խորը վերլուծություններ է իրականացրել և ընդգծել, որ Հայաստանը գտնվում է միջին մակարդակից ցածր եկամուտներ ունեցող (Lower-Middle-Income Economies) երկրների ցանկում, որտեղ մեկ շնչին հասնող օրական եկամուտը տատանվում է 1․026 – 4․035 դոլարի սահմաններում: ՀՀ-ի հետ նույն մակարդակում են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Բանգլադեշը, Սիրիան, Ուկրաինան, Մոլդովան, Ինդոնեզիան, Զամբիան և այլն:

Իսկ մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են միջին մակարդակից բարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկում (Upper-Middle-Income Economies), որտեղ մեկ շնչին ընկնող օրական եկամուտը կազմում է քառակի անգամ բարձր՝ 4․036 – 12․475 դոլարի սահմաններում: Այդ ցանկում են նաև Ռուսաստանը, Թուրքիան, Արգենտինան, Իրանը: Որքան զարմանալի չթվա, անգամ Վենեսուելան է այս ցանկում, որը վերջին տարիներին գտնվում է լուրջ քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ:

Եթե Ադրբեջանի հետ Հայաստանի տնտեսությունը համեմատելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այդ երկիրն ունի նավթ և գազ, ապա Վրաստանն այդ առումով խիստ ցայտուն օրինակ է: Վրաստանում տնտեսական ակտիվության, ներդրումների մակարդակն անհամեմատելի բարձր է: Օրինակ՝ անցած տարի այդ երկրում եղել է մոտ 1․6 մլրդ դոլարի ներդրում, իսկ մեր երկրում ավելի քան 25 անգամ պակաս՝ ընդամենը 62 մլն դոլարի ներդրում: Եթե այդ երկրում արտաքին ներդրումները հեռանկարային են դարձել, ապա Հայաստանում դրան ուղղված հույսերը զուտ զգացմունքային-հայրենասիրական նախադրյալներ ունեն, որ Սփյուռքի մեր հայրենակիցները խղճան մեզ ու մեր երկիրը կործանվելուց փրկելու համար գումար ներդնեն: Փորձագետ Հովհաննես Իգիթյանը մեզ հետ զրույցում ասում է՝ ներդրողը ՀՀ-ում ներդրումների համար համակարգված նախադրյալներ չի տեսնում և իր հերթին համեմատության է ներկայացնում հետխորհրդային մեկ այլ երկրի՝ Ուկրաինայի փորձը: «Վերջերս եմ եղել Լվովում, որտեղ մեծ ինդուստրիալ պարկ են կառուցել, որտեղ տեղեր են տրամադրում արտաքին ներդրողների համար: Հայաստանում մենք չենք տեսնում ոչ օրենսդրական, ոչ իրական պայմաններ, ոչ էլ պրոտեկցիոնիզմի նվազումը, որ ասենք, մեր երկիրը սկսում է հրապուրիչ դառնալ դրսի կապիտալի համար: Ես միջազգային տարբեր հարթակներում եմ նման հարցերի առնչվում, և վերջին անգամ Կաննում՝ մեծ միջոցառման ժամանակ տեսա, որ Կիևը ներկայացել էր իր քաղաքապետի մակարդակով, որը ներկայացնում էր իր քաղաքի այն ծրագրերը, որոնք քաղաքապետարանը շատ հրապուրիչ պայմաններով պատրաստ է մրցույթով զիջել արտաքին ներդրողներին՝ սկսած շինարարությունից մինչև քաղաքի զարգացմանը վերաբերող տրանսպորտի և աղբահանության խնդիրները: Նման միջազգային հարթակներում Հայաստանին ես չեմ տեսնում: ՀՀ-ն վերջին տարիներին չի մասնակցում անգամ Դավոսի տնտեսական ֆորումին, մինչդեռ այնտեղ է որոշվում երկրների և ոլորտների հետագա զարգացման ուղղվածությունը: ՀՀ-ն իր հույսը կապում է միայն ԵՏՄ-ի ու Ռուսաստանի հետ, որոնք շատ հեռու են զարգացումներից, շատ փակ ու կոռումպացված, ոչ ազատ շուկայական հարաբերություններ ունեցող համակարգ են»,- ասում է Հ. Իգիթյանը:

Ի տարբերություն ՌԴ-ի և ՀՀ-ի՝ Վրաստանն ու Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու ուղին բռնած երկրներ են: Հավանաբար հենց դա է պատճառը, որ Արևմուտքը նրանց մոտ ներդրումներ է իրականացնում՝ արդարացնելով նրանց այդ ընտրությունը: «Այո, բայց դա հետևանք է այն մոդելի, որը այս երկրները փորձում են կառուցել, այն քաղաքական ու տնտեսական արժեքների, որոնց հիման վրա այդ պետությունները փորձում են զարգանալ: Այնպես չէ, որ այդ զարգացումը նրանց մոտ հեշտ ու հանգիստ է ընթանում, հատկապես որ կա ՌԴ-ն, որը անընդհատ փորձում է խանգարել նրանց: Բայց նրանք գոնե միտում են դրսևորում և հավատ ներշնչում, ՀՀ-ն ինքն իրեն զրկել է թեկուզ տեսական հնարավորությունից»,- պատասխանում է փորձագետը:

Չնայած ՀԲ-ի՝ 2․7 տոկոս աճի կանխատեսումների՝ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին Ազգային ժողովում հնչեցրած ուղերձում կառավարության առաջ տարեկան 5 տոկոսանոց աճի պայման է դրել: Արդյոք տնտեսություն զարգացնելու դեպքում Կ. Կարապետյանի նկատմամբ եղած հավատը հոդս ցնդեց: Հ. Իգիթյանի խոսքերով՝ հավատը միայն կիրթ խոսելով կամ գեղեցիկ կոստյում հագնելով չի լինում: «Եթե Կ. Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքար է հայտարարում, և արդյունքում ընդամենը մեկ-երկու պաշտոնյաններ են պաշտոնանկ արվում, այդպիսով հավատ չի մնում: ՀՀ-ն փոքր երկիր է, բոլորը գիտեն, թե որ բիզնեսն ում է պատկանում, ինչպես է նա դա ստացել կամ զարգացրել: Մենք տեսնում ենք, որ ընտրությունների ժամանակ նրա կուսակցությունն իր վերընտրվելու հույսը դրել է այն մարդկանց վրա, որոնք հայտնի են որպես կոռումպացված, մենաշնորհ ունեցող, կիսակրիմինալ բիզնես ունեցող խավ: Այն մարդկանց, ում դեմ պետք է Կ. Կարապետյանը պայքարի, գտնվում են ԱԺ-ում և կառավարությունում, ՏԻՄ-երում: Պայքարո՞ւմ է նա նրանց դեմ: Ես չեմ հավատում՝ նկատի ունենալով, որ նրանք իր շրջապատն են»,- հավելում է Հ. Իգիթյանը:

Իսկ ինչ վերաբերում է Կ. Կարապետյանի նախաձեռնած ներդրումների ակումբին և ռուսաստանահայ գործարարներից ակնկալվող ներդրումներին, ապա մեր զրուցակիցը չի հավատում, թե դրանք տեղի կունենան, քանի որ տնտեսություն զարգացնելու համար ոչ թե հայրենասիրական զգացմունքների, այլ համապատասխան դաշտ ստեղծելու վրա պետք է հույս դնել: «Հայաստանը սիրող մարդու վրա հույս դնելը սխալ է: Ճիշտ է, Ռուբեն Վարդանյանը կարևոր գործ է անում՝ «Ավրորա» նախագծով Հայաստանը ներկայացնելով կամ Դիլիջանի միջազգային դպրոցը կառուցելով, բայց դա շատ քիչ է: Հայաստանի ներսում չկա՞ն հարուստ հայեր, ի՞նչ օգուտ են նրանք տալիս: Ընդամենը էժան առնում են ոչ որակյալ ապրանքը և այստեղ թանկ վաճառում մենաշնորհային պայմաններում: Իհարկե պետք է ընդունել Սփյուռքի դերը, բայց զարգացումը դրա հետ չպետք է կապել: Սա երկրաշարժի դեպքը չէ, որ մարդիկ խղճահարությունից ելնելով փող ուղարկեն: Բիզնեսի հիմքում դրված շահույթ ստանալու սկզբունքը պետք է հարգել, որ բիզնեսմենը գա ու ներդրում անի՝ մտածելով, որ այստեղ ավելի եկամտաբեր կլինի, քան թե Վրաստանում, Ուկրաինայում կամ այլուր»,- եզրափակում է Հ. Իգիթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում