ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն Սիրիայի հարցով, տարանջատված են՝ ի դեմս Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Le Figaro-ի հետ հարցազրւյցում:
«Եվրամիության երկրները միասնական դիրքորոշում չունեն Սիրիայի հարցով: ԵՄ պետությունները կարծում են, որ անվտանգության ոլորտում իրենց ազգային գործառույթներն ունեն ավելի մեծ նշանակություն, քան ինչ-որ ընդհանուր դիրքորոշումը: Նրանք նույն կարծիքին են նույնիսկ չնայած այն բանին, որ այդ դեպքում միջազգային ատյաններում տարանջատված կլինեն»,- ասել է Եվրախորհդարանի ղեկավարը:
Խոսելով այդ հարցում պաշտոնական Բեռլինի դիրքորոշման մասին՝ Շուլցը հավելել է, որ պետք չէ Գերմանիային քննադատել, որ նա նախընտրել է կողմնորոշումը դեպի ՄԱԿ: Նման դիրքորոշումը պետք է հարգել, ասել է նա:









































