Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Երևանի ավագանու անցած ընտրություններում ՀՀԿ-ի արձանագրած հաղթանակի հետ:
Galatv.am-ի փոխանցմամբ՝ կոշտ քննադատության ենթարկելով ընտրություններում կիրառված մեթոդները, Գրիգորյանն անդրադարձել է Ավանում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
«Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ՝ իր կին մրցակցին դնգստելով»,- ամփոփել է Ռուբեն Գրիգորյանը: