Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Առողջապահության նախարարին պատկանող ընկերությունը ամրապնդում է դիրքերը․ b4b.am

2017 թվականի առաջին եռամսյակում հայաստանյան 6 ապահովագրական ընկերությունների՝ համախառն ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 9 մլրդ 378 մլն դրամ։ Այս (ինչպես և նյութում հանդիպող մյուս) տվյալների հիմքը ընկերությունների միջանկյալ եռամսյակային հաշվետվություններն են, որոնք մշակվել են B4B PRO համակարգի կողմից։

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ապահովագրական շուկայի մեծությունը, կարելի է ասել, չի փոխվել։ Սակայն բուն շուկայի ներսում՝ խաղացողների միջև, տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կարելի է լուրջ համարել։

Ինչպես տեսնում եք աղյուսակում, 6 ապահովագրական ընկերություններից 3-ի հավավաքագրած ապահովագրավճարները նվազել են, մյուս 3-ինը՝ ավելացել։ Ամենից շատ՝ 432.3 մլն դրամով (19.4%-ով) ավելացել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի համախառն ապահովագրավճարները։

Փոխարենը՝ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ի ապահովագրավճարները նվազել են 220 մլն դրամով (7.6%-ով), իսկ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությանը՝ 251.4 մլն դրամով (14.9%-ով)։

Չնայած նվազմանը՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, համախառն ապահովագրավճարների գումարով առաջատարը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 2 մլրդ 678.7 մլն դրամ։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն երկրորդն է, սակայն ընդհուպ մոտեցել է առաջատարին (2 մլրդ 661.6 մլն դրամի ապահովագրավճարներ)։

Համախառն ապահովագրավճարների ծավալով երրորդ տեղում «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն է, որին հաջորդում են «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը, «ՌԵՍՈ»-ն և «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը։

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ի կշիռը նվազել է 2.2 տոկոսային կետով՝ 30.8%-ից հասնելով 28.6%-ի, իսկ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ինը՝ 2.6 տոկոսային կետով՝ 17.9%-ից հասնելով 15.3%-ի։ Այսինքն, այս երկու ընկերությունների կշիռը միասին վերցրած նվազել է 4.8 տոկոսային կետով։

Մոտավորապես այդքանով՝ 4.7 տոկոսային կետով, ավելացել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի կշիռը` 23.7%-ից հասնելով 28.4%-ի։

Հաշվի առնելով, որ ապահովագրական շուկայի ծավալը գրեթե չի փոխվել, կարելի է եզրակացնել, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ամրապնդել է իր դիրքերը ՀՀ ապահովագրական շուկայում՝ ի հաշիվ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ի և «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի։

Մանրամասները՝ b4b.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում