Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Հայաստանում տարեկան գլխուղեղի կաթվածի 5 հազար դեպք է գրանցվում. Դերենիկ Դումանյան

Հայաստանում տարեկան գլխուղեղի կաթվածի 5 հազար դեպք է գրանցվում, որոնց 50 տոկոսն ավարտվում է մահվան ելքով, իսկ հիվանդների մյուս 50 տոկոսը կյանքը շարունակում է հաշմանդամության տարբեր աստիճաններով: Այսօր ԵՊԲՀ-ում կայացած «Կաթվածի բուժումը 2013» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

«Կաթվածն աշխարհի ամենավտանգավոր հիվանդություններից է, որը բերում է հաշմանդամության և մահացության բարձր ցուցանիշների: Սակայն զարգացած երկրներում կաթված տարած մարդկանց թիվը մոտ է 20 տոկոսի: Հայաստանը ևս ձգտում է այս ցուցանիշին, սակայն դրան հասնելու համար դեռ շատ աշխատանք կա անելու»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կաթվածի կանխարգելման և բուժման լավագույն երաշխիքը ժամանակակից սարքավորումներն են ու գրագետ բուժանձնակազմը:

Դերենիկ Դումանյանի տեղեկացմամբ, կաթվածի հետագա բուժումն առավել արդյունավետ է լինում, եթե բժշկական միջամտությունը կատարվում է առաջին 4.5 ժամվա ընթացքում: «Ճիշտ է, լավ նյարդավիրաբույժներ պատրաստելը դժվար գործ է, սակայն Հայաստանում այդ ոլորտի լուրջ մասնագետները քիչ չեն: Բացի դրանից, արտասահմանյան կլինիկաներում աշխատող հայ մասնագետները ժամանակ առ ժամանակ իրենց փորձը փոխանցում են այստեղի բժիշկներին»,- նկատեց ՀՀ առողջապահության նախարարը:

Գիտաժողովի մասնակից, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանն էլ իր հերթին նկատեց, որ մենք՝ հայերս, հիվանդության առաջին ախտանշանների ի հայտ գալու պահին սովոր չենք դիմել բժշկի, ինչն էլ բարդացնում է հիվանդության բուժման հետագա ընթացքը: «Մարդիկ զարկերակային բարձր ճնշմամբ ասում են, որ իրենց լավ են զգում, սովորել են իրենց այդ վիճակին և չեն դիմում մասնագետի»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ կաթվածի կանխարգելման գործում մեծ է վնասակար սովորությունները՝ ծխելը, խմելը թողնելու կարողությունը: «Դեռ մանկապարտեզից պետք է երեխաներին սովորեցնել ճիշտ սնվել, զբաղվել սպորտով»,- նշեց պրոֆեսորը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում