Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ին վստահել չի կարելի և այդ մասին ասում են Եվրոպայի որոշ երկրների ղեկավարներ։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Ինչպես նշել է Խամենեին, Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնին մի քանի տասնամյակ առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վստահության արժանի չէ և հանդիսանում է «մեծ սատանա»։
«Հիմա՝ 3 տասնամյակ անց, որոշ եվրոպական երկրների ղեկավարներ խոստովանում են այդ փաստը, ասում այն մասին, որ Ամերիկային վստահել պետք չէ…»,-հայտարարել է Խամենեին՝ ելույթ ունենալով Խոմեյնիի մահվան 28-րդ տարելիցի առիթով անցկացված արարողությանը։









































