Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Պուտինը կանչեց և ասաց՝ մենք ձեր համբալը չենք. Հրանտ Բագրատյանը՝ ՄՄ անդամակցելու որոշման մասին

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը լեգիտիմ չէ, այն կարելի է լեգիտիմացնել միայն հանրաքվեի միջոցով:

Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ դեռ նախագահական ընտրություններին հանդես է եկել երեք ծրագրով՝ տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ, եղել է միակ թեկնածուն, ով, իբրև արտաքին քաղաքականության մեջ որոշումների կայացման միջոց, նշել է հանրաքվեն:

«Ես զարմացած էի՝ ինչպես կարելի է մեր անվտանգությունը թողնելով Ռուսաստանի ձեռքում՝ գնալ Եվրոպա: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասում էր՝ պետք է ճանաչել ԼՂ անկախությունը և գնալ Եվրոպա, որը անհասկանալի էր: Պուտինը կանչեց և ասաց՝ «մենք ձեր համբալը չենք, մենք ձեզ մոտ զորք ունենք», պարզ չէ՞ր, որ այսպես էր լինելու: Վարչապետն ասում էր՝ ՄՄ հետ սահմաններ չունենք, մինչդեռ այստեղ սահմանի առկայությունը գրոշի արժեք չունի»,- ասաց նա:

Բագրատյանը համոզված է՝ եթե Հայաստանը Եվրոպայի հետ չսկսեր բանակցություններ, չէր մտնի Մաքսային միություն: Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից մինչև այս գարուն ոչ մի ճնշում չի եղել: ՀԱԿ պատգամավորը ցավով է նշում՝ Հայաստանը պարզապես դնում են տանկի թրթուրի տակ. ռուսների մոտ մենք չգնացինք, այլ տարան, սակայն արդեն այնտեղ էլ տպավորություն կա, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է իրենց «գցել»:

ՀԱԿ պատգամավորը կարծում է՝ Սերժ Սարգսյանը պիտի համարձակություն հավաքի, ասի, որ այնուամենայնիվ, հարցը պիտի դրվի հանրաքվեի, եթե ժողովուրդն ասի՝ այո, ընտրում եմ ՄՄ, դրանից հետո կարելի է մտածել՝ ինչ անել, որ Միությունից Հայաստանը շահի: Հայտնվել ՄՄ կազմում, որտեղ անդամ երկրներից երկուսը էներգակիրների խոշոր արտադրողներ են, երկուսը՝ ներմուծող, կնշանակի ուղղակի կործանել հանրապետությունը: «Մեզ սպասվում է ռուբլի փող. այդ արտարժույթի ներմուծումն անխուսափելի է: ՄՄ անդամակցումը կունենա թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր. կոնյակի, գինու արտադրությունը կծաղկի, սակայն, մյուս կողմից, մենք պետք է մտածենք ռուսական բիզնեսի ծավալման արդյունավետ տարբերակ: ԵՄ-ն ընտրելով՝ մենք թուրքերի հետ հայտնվելու էինք միևնույն գոտում, լրացուցիչ լծակ էինք ստանալու՝ թուրքերի վրա փնթփնթալու, թե սահմանը փակ է, կամ Եվրոպային բողոքելու համար»,- ասաց նա:

Ըստ Բագրատյանի՝ իրանական գազի ներմուծումը Հայաստան կարող է կանգնել: Եվրոպան երբեք Հայաստանին չի պատժի: Պատգամավորը դա բացառում է, քանի որ կարծում է՝ Եվրոպային օգուտ չի տա դա, քաղաքական հետևանքներ կլինեն, կուսակցությունների մեջ կսկսվի շարժում, «բոլորը կսկսեն ուսումնասիրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ծրագիրը»: Բագրատյանի խոսքով՝ Ռուսաստանը շահեր ունի Հայաստանից, ուստի դեռ պատրաստ է գնալ զիջումների: Այնուամենայնիվ, ռուսները նախ ՄՄ կազմում կցանկանային տեսնել Ուկրաինային, հետո նոր Հայաստանին, քանի որ Հայաստանի դեպքում նաև Ղարաբաղի հարց կա:

«Եվրոպայի կողմից հարված լինելու է, արդեն կա, սակայն մենք կարող ենք մեղմացնել այն, փորձել մեզ համար առավելագույնը ստանալ»,- համոզված է Բագրատյանը: Նա նշում է, որ ՄՄ անդամակցումից հետո կնվազեն ռուսական ավտոմեքենաների գները, սակայն կթանկանան արտասահմանյան արտադրության մեքենաները, շինանյութերը և մի շարք այլ ապրանքներ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում