Apple ընկերությունը թողարկել է iOS 7 օպերացիոն համակարգը iPhone 4 և ավելի նոր մոդելի սմարթֆոնների, iPad 2-ի և ավելի նոր մոդելի պլանշետային համակարգիչների, iPad Mini-ի և 5-րդ սերնդի iPod Touch-ի համար:
Օգտատերերին առաջարկվում են թարմացված դիզայն և նոր գործառույթներ, այդ թվում՝ «Ծանուցումների կենտրոն», Today և AirDrop: Բացի այդ, բացվել է ընդհանուր հասանելիություն iCloud-ի լուսանկարներին: «Իրադարձությունների» նոր ռեժիմը թույլ է տալիս տեսնել միասնական կենտրոնում ընդհանուր ֆոտոհոսքերի վերջին թարմացումները:
Ընկերությունը թարմացրել է նաև iCloud.com պորտալի դիզայնը՝ հայտնում է CNet-ը:














































