Հոլանդացի դերասան Ռուտհեր Հաուերը կլինի իր հայրենակցին՝ Վինսենթ Վան Գոգին նվիրված գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր՝ հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Կենսագրական ֆիլմի սցենարի հեղինակն է Կիրա Մադալլո Սեսայը: Նրա խոսքով՝ սցենարի վրա ինքը աշխատել է 5 տարի, այդ ընթացքում ճանապարհորդել այն երկրներով, որտեղ եղել է նկարիչը, և ուսումնասիրել է նկարչի կյանքին վերաբերող փաստաթղթերը:
Ֆիլմը մտադիր են նկարահանել անգլերեն: Հեղինակները ենթադրում են, որ ֆիլմը էկրան կբարձրանա 2015թ., այսինքն՝ դրա շնորհանդեսը նվիրված կլինի Վան Գոգի մահվան 125-ամյակին (նկարիչը մահացել է Ֆրանսիայում՝ 1890-ին, 38 տարեկանում):
Չի հաղորդվում, թե ինչ դերասաններ կներգրավվեն ֆիլմում:
Ռուտհեր Հաուերը ներկայում զբաղված է «Իսկական արյուն» (True Blood) հեռուստասերիալում:









































