Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ն անվանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գործիքը, որում միայն վասալներ կան: Այս մասին նա ասել է ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որից մի մաս հրապարակել է Politico պարբերականը:
«Այսօր դա ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գործիքն է, այնտեղ դաշնակիցներ չկան, այնտեղ միայն վասալներ կան»,- ասել է նա:
Պուտինի խոսքով՝ երբ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է դառնում, նրա համար արդեն շատ դժվար է լինում ԱՄՆ-ի՝ «ՆԱՏՕ-ի խոշոր առաջնորդ երկրի» ճնշմանը դիմակայելը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը դրա հետ կապված հակամիջոցներ է ձեռնարկում, սակայն ընդհանուր առմամբ, «իրավիճակը լարում է»:
«Մեզ ի՞նչն է անհանգստացնում: Մեզ անհանգստացնում է որոշումներ ընդունելու պրակտիկան: Ես գիտեմ՝ դրանք ինչպես են ընդունվում»,- հավելել է ՌԴ նախագահը:









































