ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոմալիի հարավում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցչին:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը Գեդո նահանգում:
Օդանավում 4 մարդ է եղել, նրանք վթարային վայրէջքի հետևանքով լրջորեն չեն տուժել:
Ականատեսների հաղորդմամբ՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը մեխանիկական անսարքություն է ունեցել, որից հետո դրա մասերից մեկում հրդեհ է բռնկվել: Օդանավը ենթադրաբար ընկել է թռիչքուղուց ոչ հեռու գտնվող շինության վրա: Վայրէջքի պահին տանը ոչ ոք չի եղել:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչը նշել է, որ ինքնաթիռը տեղափոխելիս է եղել հատուկ սննդամթերք մոտ 2 300 երեխայի համար՝ անհրաժեշտ բուժման և հյուծումը կանխելու համար:









































