Wednesday, 01 07 2026
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում

Շիրակի մարզում շուրջ 4,200 մարդ կօգտվի անվճար ակնաբուժական ծրագրից

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի կողմից Շիրակի մարզում իրականացվող անվճար ակնային զննումների և բուժումների ծրագիրը:

Աշխատանքները կազմված են երկու փուլից՝ ակնային զննումներ և բուժում: Առաջին փուլում ՀԱՆ-ի բժիշկ մասնագետները կզննեն բոլոր ցանկացողներին իրենց բնակավայրում: Երկրորդ փուլն անց է կացվում տվյալ բնակավայրի մարզկենտրոնում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում, որտեղ կրկնակի խորացված ակնային հետազոտություն և լազերային միջամտություն կարող են անցնել նախօրոք ստուգում անցած և ուղեգրված մարդիկ: Սոցիալապես անապահով բնակիչները, անհրաժեշտության դեպքում, կստանան անվճար վիրահատություն: Վերջիններիս համար դուրս կգրվեն նաև անվճար ակնոցներ:

Սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին ՀԱՆ-ի բժշկական խմբերը կայցելեն Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանները: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Մարալիկում, Արթիկում և Ախուրյանում:

Մեծահասակների հետ միասին ակնային զննումներ կանցնեն նաև մարզի ինը դպրոցների երեխաներ, ովքեր կմասնակցեն ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացների:

Այսօր Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Օրանժ Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ներկայացուցիչները ներկա եղան իրականացվող ակնային ստուգումներին:

«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին արդեն սկսում ենք 10-րդ մարզի այցը, մինչ այդ՝ հուլիս և օգոստոս ամիսներին ՀԱՆ-ի բժշկական խմբերը աշխատանքներ էին կատարում Լոռու մարզում, որտեղ շուրջ 4000 մարդ օգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից: Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին իրականացրած մեր աշխատանքի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց ենք կարողացել օգնել: Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ ունեն հաղորդակցության դժվարություններ, իսկ մեր ընկերության` որպես հեռահաղորդակցության օպերատորի կոչումն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև: Ուրախ ենք, որ «Լույս հայի աչքերին» ակնաբուժական ծրագիրի շնորհիվ մենք կարող ենք իրական փոփոխություն բերել շատ մարդկանց ու ընտանիքների կյանքում», ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

«Շիրակի մարզում նախատեսում ենք հետազոտել շուրջ 3,000 մեծահասակների և 1,200 երեխաների: Կանխատեսում ենք իրականացնել շուրջ 300 վիրահատություն և տրամադրել 1,200 ակնոց», – տեղեկացրեց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ մանրամասների համար Շիրակի բնակիչները պետք է դիմեն իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևեն այնտեղ փակցված հայտարարություններին: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՀԱՆ-ի գրասենյակից՝ զանգահարելով 010 55 90 68:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում