Մեծ Բրիտանիայի կառավարությունը կնվազեցնի հարկերը քաղաքացիների համար հունիսի 8-ին նախատեսվող ընտրություններում իշխող Պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում: Այսպիսի խոստում է տվել երկրի վարչապետ Թերեզա Մեյը Արևմտյան Յորքշիր կոմսությունում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է TASS-ը:
«Մարդիկ պետք է իմանան, երբ հինգշաբթի գնան քվեարկելու, որ Պահպանողական կուսակցությունը միշտ եղել է, կա և կլինի ցածր հարկերի կուսակցություն: Մեր հստակ մտադրությունն է նվազեցնել հարկերը հասարակ աշխատավոր ընտանիքների համար»,- հայտարարել է Մեյը:
Ընտրություններում պահպանողականների հիմնական մրցակիցը լեյբորիստներն են Ջերեմի Քորբինի գլխավորությամբ, ովքեր խոստանում են կտրուկ բարձրացնել հարկերը ոչ միայն ունևոր բրիտանացիների, այլև միջին դասի համար, ազգայնացնել երկաթուղիները, փոստերը, էլեկտրաէներգիա և ջուր մատակարարող ընկերությունները, նաև չեղարկել վճարովի բարձրագույն կրթությունը:








































