Սեպտեմբերի 17-ին սկսվել են Աշտարակում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացնում է «Երկրաբան-Ուտիք» ընկերությունը՝ Վլադիմիր Գինովյանի գլխավորությամբ:
Առաջին փուլում կատարվելու են «Նոր Հալեպ» թաղամասի և նրան հարակից տարածքների ինժեներաերկրաբանական տեղազննում, ինչպես նաև տարածքի տեղագրագեոդեզիական հանույթային աշխատանքներ և հետազոտություններ:
2-րդ փուլում նախատեսված է իրականացնել հորատում և գրունտների նմուշարկում:
Թաղամասի կառուցման նախապատրաստական փուլի մեկնարկին ներկա են եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ:








































