Վաղը Բաքվում կկայանա ադրբեջանական գազի եվրոպացի գնորդների հետ համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունը՝ «Շահ-Դենիզ» կասպիական գազակոնդենսանտային հանքավայրի մշակման երկրորդ փուլի շրջանակում: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Ենթադրվում է, որ այդ գազը կուղարկվի հիմնականում Իտալիայի, Հունաստանի և մի շարք բալկանյան երկրների սպառողներին:
«Շահ Դենիզ» հանքավայրում հորատումը ծրագրվում է իրականացնել 5 կլաստերներով, որպեսզի առաջին գազը ստացվի արդեն 2018-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Մինչ այդ շրջանն է նախատեսվում շահագործման հանձնել Անդրադրիատիկ գազատարը (TAP), որը հաստատված է որպես երթուղի՝ Կասպիական տարածաշրջանից Հունաստանի, Ալբանիայի և Ադրիատիկ ծովի միջով գազն Իտալիայի հարավ և այնուհետ Արևմտյան Եվրոպա տեղափոխելու համար:











































