Thursday, 02 07 2026
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը

«Միասին ուտելու» կոալիցիա

Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինելու է Տարածքային կառավարման զարգացման փոխնախարար, ՀՅԴ-ական Արթուր  Խաչատրյանը: Այսքանը` կարճ ու կոնկրետ: Պառլամենտարիզմի ջատագով ՀՅԴ-ն անգամ չի բացատրում, թե ինչու է մարզպետի պաշտոնում մի կուսակցականը փոխարինում մյուսին:

ՀՅԴ բոլոր այն պնդումները, որ իրենք նոր քաղաքական մշակույթ են ներմուծելու իշխանություն` դատարկ խոսակցություններ են: Նոր քաղաքական մշակույթը գոնե կենթադրեր հրապարակայնություն և հաշվետվողականություն: Ոչ թե ՀՅԴ-ն որակ հաղորդեց համակարգին, այլ շատ արագ վարակվեց նրա «հիվանդություններով»: Տեսեք, բացարձակապես պարզ չէ, թե ինչու է Հովսեփ Սիմոնյանն ազատվել պաշտոնից` արդյո՞ք պատշաճ չի կատարել մարզպետի աշխատանքը, թե՞ մարզպետի պաշտոնն արդյունավետ չի ծառայեցրել ՀՅԴ-ին: Սրանք միանգամայն տարբեր երկու իրավիճակներ են: Կարծես թե բացակայում է որևէ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Շիրակի մարզպետը նկատողություն կամ դիտողություն է ստացել վարչապետից, նախագահից: Ենթադրաբար, Հովսեփյանի պաշտոնանկության նախաձեռնությունը «վերևից» չի եկել, մանավանդ, անցած տարեվերջի լրահոսը հեղեղված է նյութերով, որ ՀՅԴ-ն դժգոհ է Շիրակի մարզպետից Գյումրիի ավագանիում ներկայացված չլինելու պատճառով: Նշանակում է` դաշնակցականները գնահատել են Հովսեփյանի ոչ թե պետական ծառայությունը, այլ դժգոհել են, որ պետական լծակները «ճիշտ» չեն օգտագործվել կուսակցության համար:

Այստեղից էլ գալիս ենք այն եզրահանգման, որ մեզանում, մեղմ ասած, լավ չի պատկերացվում, թե ինչ է կոալիցիան: Դա, դասական իմաստով, համատեղ կառավարման ձև է, որտեղ կուսակցություններից յուրաքանչյուրը քաղաքական պատասխանատվություն է կրում ընդհանուր ծրագրի և օրակարգի համար: Սա չի նշանակում պետական լիազորությունների կամ պաշտոնների օտարում ՀՀԿ-ին կամ ՀՅԴ-ին: Ճիշտ հակառակը` ենթադրվում է, որ նախարարների, մարզպետների աշխատանքը պետք է գնահատվի ոչ թե կուսակցության շահերի սպասարկման, այլ կառավարության ծրագրի իրականացման համատեքստում: Եթե Շիրակի մարզպետի պաշտոնը կոալիցիոն  համաձայնությամբ տրված է ՀՅԴ-ին, ապա դա չի նշանակում, որ կուսակցությանն են փոխանցվել կառավարության կամ վարչապետի լիազորությունները: Բայց փաստորեն Հայաստանում հենց այսպես է, ու այսօր Հովսեփ Սիմոնյանին պաշտոնից ազատեց ոչ թե կառավարությունը, այլ ՀՅԴ-ն, իսկ գործադիրին մնում է հաջորդ շաբաթ ընդամենը նոտարական ֆունկցիա կատարել ու վավերացնել ՀՅԴ-ի որոշումը: Ճիշտ այնպես` ինչպես ՀՀԿ-ի պարագայում:

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա են կազմել ոչ թե ծրագրերի, այլ «փայերի» շուրջ: Սա ոչ թե կոալիցիա է, այլ` «միասին ուտելու» կոնսենսուս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում