Wednesday, 01 05 2024
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը

Ինչ կտա Կարեն Կարապետյանի կառավարությանը 47 ընկերության սեփականաշնորհումը

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրերի մասին» ՀՀ օրենքի նախագծին, համաձայն որի՝ երեք տարվա ընթացքում մասնավորեցվելու է շուրջ 50 ընկերություն, որոնց մոտ կեսը մասամբ մասնավորեցված է, և պետությունը դրանցում ունի իր մասնաբաժինը։

Իսկ ինչ նպատակով և ինչ դրդապատճառներից ելնելով է կառավարությունը գնում այս քայլին. «Առաջին լրատվական»-ը պարզաբանում խնդրեց տնտեսագետ Արտակ Մանուկյանից։ Վերջինս այս կապակցությամբ նշեց. «Պետական գույքը, պետական սեփականությունը, կլինի դա անշարժ գույք, բաժնետոմսեր և այլն, մենք բավականաչափ անարդյունավետ ենք կառավարում։ Դրդապատճառներից մեկն այն է, որ ունենք տարածքներ, որոնք եկամուտներ չեն բերում, այսինքն՝ սա այն հարցն է, որը բոլոր երկրներում էլ կա, և այդ պատճառով փորձում են բարձրացնել կառավարչական արդյունավետությունը։ Չափազանց կարևոր է նաև պետական սեփականության օպտիմալ կառուցվածք ունենալը։

Որպես կանոն՝ երբ մենք հավելյալ ծառայություններ ենք պետական կառավարման վրա վերցնում, հաշվի առնելով բյուրոկրատական ապարատը, իսկ Հայաստանի պարագայում՝ նաև կոռուպցիոն բարձր ռիսկերը, դասագրքային ճշմարտություն է, որ պետությունը երբեք արդյունավետ սեփականատեր չէ, իսկ կոռուպցիոն բարձր ռիսկեր ունեցող տնտեսություններում ընդհանրապես նպատակահարմար է չծանրացնել բեռը՝ հավելյալ գործառույթներ մեզ վրա վերցնելով»։

Տնտեսագետի խոսքերով՝ սրա սկզբունքը եղել է այն, որ գիտահետազոտական և առողջապահական բնույթի ծառայություններում, որտեղ կարծես թե մեկից ավելի խաղացողներ կան, գույքը կամ այս ինստիտուտներն ու կառույցները փորձեն տանել մասնավորեցման։

«Իսկ թիրախներից մեկն էլ եղել են անավարտ շինարարության օբյեկտները, այսինքն՝ այն օբյեկտները, որոնցում ներդրումներ են պահանջվում. պետությունը սրանով հայտարարում է, որ ներդրումներ անելու համար ինքը գումար չունի և նպատակահարմար է համարում դրանք մասնավորեցնել»,- ասաց Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ այս պահին մասնավորեցման այդ ցանկում ներառված է 47 ընկերություն։

Այստեղ, սակայն, տնտեսագետը խնդիր է տեսնում այն առումով, որ մասնավորեցման ցանկի մեջ ներառված չեն ՊՈԱԿ-ները։ Նա հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ։

«Օրինակ՝ մենք շատ ՊՈԱԿ-ներ ունենք, որոնք անարդյունավետ են, և նրանց շատ գործառույթներ կարելի է օպտիմալացնել, և որոշներն էլ՝ մասնավորեցնել»։

Մասնավորեցման ցանկի մեջ ներառված է նաև Երևանի ոսկերչական գործարանը, որի մասնավորեցման մասին հիմնավորումը Արտակ Մանուկյանը անհիմն է համարում։

«2016 թ. այն աշխատել է վնասով, շուրջ 55 միլիոն դրամի կարգի վնասով է աշխատել, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ այստեղ պետությունն ունի մոտ 80 տոկոս բաժնի մասնակցություն, և գործարանը, մինչև ՌԴ-ի նկատմամբ սանկցիաների կիրառումը, իր արտադրանքի շուրջ 90 տոկոսը արտահանում էր ՌԴ, եթե սրան գումարենք, որ մեդալների նվիրատվության շքերթը Հայաստանում շարունակվում է, ապա այս ընկերությունը ուներ կայուն պահանջարկ նաև մեր պետական գնումների սեկտորում, այսինքն՝ ամեն տարի շուրջ 100 միլիոն դրամի ձեռքբերումներ են իրականացվում, և մշտապես այս ընկերությունը հիմնական խաղացողներից մեկն է եղել։ Իսկ եթե այս միտումը շարունակական է լինելու, այսինքն՝ այն ունի ներքին շուկա և արտահանման հնարավորություն, ապա անհասկանալի է, թե ինչու ենք այս ընկերությունը տանում մասնավորեցման, առավել ևս՝ եթե մենք ոսկերչությունը համարում ենք կարևոր ուղղություն, և մեր առջև էլ նպատակ ենք դրել խթանելու արտահանումները»,- ընդգծեց Արտակ Մանուկյանը։

Վերջինս կառավարության այս նախագիծը ընդհանուր առմամբ բնութագրեց այսպես․ «Խածելի կակ լուչշե, պալուչիլըս կակ վսեգդա»

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում