«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ իշխանական կուլիսներում կարծես թե նոր ինտրիգ է խմորվում: ՀՀ դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալից հետո, որի մասին պաշտոնապես հայտարարվեց մի քանի օր առաջ, ակտիվորեն քննարկվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականի հարցը:
Թերթը հիշեցնում է, որ վճռաբեկ դատարանի նախագահին, ըստ Սահմանադրության, Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է հանրապետության նախագահը՝ ցմահ:
Թերթի հարցին՝ ճի՞շտ է, որ Վճռաբեկ դատարանի նախագահն առաջիկայում կարող է հրաժարական տալ՝ կապված դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ասել է.
«Նման բան չկա»: Անձամբ Արման Մկրտումյանի հետ արդեն մի քանի օր է, զրուցել չի հաջողվում: Նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին: Անգամ ծագած սկանդալին նա այս ընթացքում որևէ ձևով չի արձագանքել: Իսկ իշխանական շրջանակներում խոսվում է, որ վճռաբեկ դատարանի նախագահ կարող է դառնալ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դա վիթ Հարությունյանը: Այսինքն, հարցն արդեն այնքան է լրջացել, որ Վճռաբեկի ապագա նախագահի անունն է շրջանառվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ իշխանական կուլիսներում կարծես թե նոր ինտրիգ է խմորվում: ՀՀ դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալից հետո, որի մասին պաշտոնապես հայտարարվեց մի քանի օր առաջ, ակտիվորեն քննարկվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականի հարցը:
Թերթը հիշեցնում է, որ վճռաբեկ դատարանի նախագահին, ըստ Սահմանադրության, Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է հանրապետության նախագահը՝ ցմահ:
Թերթի հարցին՝ ճի՞շտ է, որ Վճռաբեկ դատարանի նախագահն առաջիկայում կարող է հրաժարական տալ՝ կապված դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալի հետ, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ասել է.
«Նման բան չկա»: Անձամբ Արման Մկրտումյանի հետ արդեն մի քանի օր է, զրուցել չի հաջողվում: Նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին: Անգամ ծագած սկանդալին նա այս ընթացքում որևէ ձևով չի արձագանքել: Իսկ իշխանական շրջանակներում խոսվում է, որ վճռաբեկդատարանինախագահկարողէդառնալԱԺպետաիրավականհանձնաժողովինախագահԴավիթՀարությունյանը: Այսինքն, հարցնարդենայնքանէլրջացել, որՎճռաբեկիապագանախագահիանուննէշրջանառվում: