Thursday, 02 07 2026
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ

Քաղաքաշինության կոմիտեն քննարկել է Արշակունյաց պողոտայի տրանսպորտային հոսքերի կարգավորումը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայի տրանսպորտային հոսքերի կարգավորմանն ուղղված խորհրդակցություն՝ Կոմիտեի ճարտարապետական հանձնաժողովի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ: Այն վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային Ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կ. Կոստանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են մայրաքաղաքի Արշակունյաց պողոտային հարող որոշակի տարածքներում տրանսպորտային խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ: Արշակունյաց պողոտայի գերբեռնված հատվածների բեռնաթափման վերգետնյա և ստորգետնյա լուծումների համատեքստում առավել նպատակահարմար է դիտարկվել ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի առաջարկած ստորգետնյա տրանսպորտային ճանապարհի կառուցումը:

Խորհրդակցության բոլոր մասնակիցները դիրքորոշում են հայտնել ներկայացված առաջարկության վերաբերյալ, նշելով, որ այն կարելի է դիտարկել որպես խնդրի լուծման տարբերակ, այլ ոչ՝ վերջնական լուծում:

Ամփոփելով քննարկումը, Նարեկ Սարգսյանն անդրադարձել է ներկայացված առաջարկին՝ կարևորելով մայրաքաղաքի խնդրո առարկա հատվածում ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր շենքերով կառուցապատված քաղաքաշինական միջավայրն անխաթար պահելով հանդերձ՝ տրանսպորտային հոսքերը կարգավորելու հիմնահարցի անհրաժեշտությունը:

Ըստ այդմ, հանձնարարվել է ընտրված նախագծային կազմակերպությանը՝ Արշակունյաց պողոտային հարող տարածքներում գերբեռնված տրանսպորտային հանգույցների բեռնաթափման և տրանսպորտային հոսքերի կարգավորման նպատակով մշակել նախագծային փաստաթղթերի փաթեթ՝ հաշվի առնելով ներկայացված հայեցակարգային մոտեցումները՝ նշված տրանսպորտային հանգույցների նախագծային լուծումները դիտարկելով քաղաքի միասնական տրանսպորտային վիճակի բարելավման համատեքստում, հաշվի առնելով ձևավորված քաղաքաշինական միջավայրի պահպանման, ճարտարապետական-գեղագիտական, ինժեներատեխնիկական և այլ պահանջները:

Արշակունյաց պողոտայի տրանսպորտային հանգույցների նախագծերն աշխատանքային կարգով կքննարկվեն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում