Առնոլդ Շվարցենեգերը կնկարահանվի Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆանտաստիկ ֆիլմի շարունակության մեջ՝ գրում է Latino Review-ն՝ հղում կատարելով անհայտ աղբյուրին:
Ենթադրվում է, որ դերասանը կմարմնավորի հիմնական անտագոնիստին՝ երկրային գեներալին: Պաշտոնական հաստատում այս տեղեկությունը դեռ չի ստացել:
Ավելի վաղ Շվարցենեգերն արդեն համագործակցել է Քեմերոնի հետ: Դերասանը նկարահանվել է նրա երեք ֆիլմերում՝ «Տերմինատոր», «Դատաստանի օրը»և «Արժանահավատ սուտ»: Ավելի ուշ Շվարցենեգերը հայտարարել է, որ ապագայում ևս մեծ սիրով կաշխատի Քեմերոնի հետ:










































