Maybach ավտոմեքենաների արտադրությունը դադարեցվել էր անցած տարվա դեկտեմբերին: Այն ժամանակ Daimler-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ շքեղ լիմուզինին կփոխարինի S դասի նոր տարբերակներից մեկը: Գերմանացիները դեռ չեն պատրաստվում ավտոմեքենայի անունը վերացնել:
Ինչպես հայտնի է, ներկա դրությամբ նոր S դասը բեռնախցիկի չորս տարբերակ է ունենալու՝ ստանդարտ (5,1 մետր), երկարացված (5,2 մետր), միջանկյալ (5,5 մետր) և ամենաերկար (6 մետր): Ենթադրվում է, որ վերջինը կստանա Pullman անունը, իսկ մնացած բոլորն անանուն կմնան:
Սակայն այժմ ընթացող փորձարկումներին զուգահեռ՝ Mercedes-ն ընդունել է, որ չի պատրաստվում թաղել Maybach-ի անունը. այն կտրվի նոր սեդանին: Ավելի մանրամասն տեղեկություններ ընկերությունը գերադասել է չհայտնել:








































