Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Քաղաքագետ. ԼՂ հարցում էական տարբերություններ ընդդիմության և իշխանության միջև չկան

Քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը կարծիքով, ԼՂ հարցում արագ լուծումների ակնկալիքները տեղին չեն, քանզի դրա համար որևէ տարբերակ չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարության մեջ շատ կարևոր մի հանգամանք էր նշված. «Շեշտվում է բանակցությունների այլընտրանքի բացակայության մասին, սակայն այն, թե ի՞նչ լուծում կստանա խնդիրը, և արդյոք այն կլինի՞ արագ, պարզ չէ, և դրանում ես դեռ այնքան էլ վստահ չեմ»:

Անդրադառնալով այն գնահատականներին, թե ներքաղաքական խնդիրների կարգավորումը, ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը Սերժ Սարգսյանին հնարավորություն կտան վճռական քայլեր կատարել ԼՂ հարցի կարգավորման ասպարեզում՝ Մարկարովը նշեց, որ Ղարաբաղյան խնդրի հետ կապված էական տարբերություններ ընդդիմության և իշխանության միջև չկան և չեն էլ եղել. «Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հնչեցնում են նմանատիպ մոտեցումներ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ՝ ընդգծելով այն հանգամանքը, որ ԼՂ արդեն վաղուց ինքնորոշվել է: Տվյալ պարագայում ներքին քաղաքական հարցերի մեջ համերաշխ հիմքերի ձևավորումը ստեղծում է ավելի ուժեղ, ավելի լուրջ համերաշխություն արտաքին ասպարեզում»:

Հարցին, թե ներքաղաքական լարվածության հաղթահարման և երկխոսության ողջյունները միջազգային հանրության կողմից նպատակ են հետապնդում ԼՂ հարցում ավելի արագ գործողությունների մղելու հայկական կողմին, Մարկարովը պատասխանեց. «Անուղղակիորեն այդ մասին վկայում է այն փաստը, որ Դովիլում արված հայտարարության մեջ նշվում է, թե ժողովրդին պետք է պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Այս արտահայտությունը ևս միտված է որոշակի համաձայնողական դաշտի ձևավորմանը որոշակի հարցերի շուրջ. մի կողմից՝ խոսք կա արտաքին խնդիրների, մյուս կողմից՝ ներքին քաղաքականության հետ դրա կապվածության մասին: Իսկ այս իմաստով ներքին քաղաքականությունն Հայաստանում միշտ դիրքորոշված է եղել արտաքին մարտահրավերներին և հիմնախնդիրներին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում