Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ սկսվում է Մխիթար Սարուխանյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա զինծառայող, կոչումով՝ լեյտենանտ Մխիթար Սարուխանյանը վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող պայմանագրային զինծառայող, կոչումով՝ շարքային Արամ Բաբայանի հետ և փայտով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:
Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:











































