Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին «Բավարիա»-ի դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի հնարավորությունների մասին:
«Այս տարվա «Բավարիա»-ն տարբերվում է նրանից, ինչ կար մեկ տարի առաջ, քանի որ եկել են նոր մարզիչ, խաղացողներ ու մտահաղացումներ:
Այնուամենայնիվ, թիմի հիմքը նույնն է մնացել, իսկ այստեղ խաղում են խաղացողներ, ովքեր լավագույններից են աշխարհում: Բավական է միայն դիտել, թե ինչպիսի խաղ նրանք ցուցադրեցին «Չելսի»-ի դեմ Եվրոպայի սուպերգավաթի խաղում»,- Սլուցկիի խոսքերն է մեջբերում Uefa.com-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիա» – ԲԿՄԱ խաղը կկայանա վաղը` Երևանի ժամանակով 22:45-ին, Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում:








































