Լոնդոնում՝ Վիկտորյայի և Ալբերտի թանգարանում բացվել է Մարգարիտների ցուցահանդես:
Հավաքածուում ներառվել է հռոմեական վարսակալից մինչև 1 միլիոն ֆունտ արժողությամբ թագ, ինչպես նաև վզնոցը, որը Ջո Դի Մաջիոն իրենց մեղրամսին նվիրել է Մերլին Մոնրոյին: Հավաքածուում 200 իր է ընդգրկված:
Ցուցադրությունը կտևի մինչ հունվարի 19-ը:










































