Արարատի մարզի Նշավան գյուղական համայնքի ղեկավար Մկրտիչ Ներսիսյանի լիազորությունները վաղաժամկետ կդադեցվեն: Համայնքի ընտրատարածքում կկանցկացվի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, ինչի համար ԿԸՀ-ին կհատկացվի 793 հազար 570.0 դրամ:
Արտահերթ ընտրություն կանցկացվի նաև Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղական համայնքում, քանի որ ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանի լիազորությունները Կառավարությունը վաղաժամկետ կդադեցնի: Այս համայնքում էլ արտահերթ ընտրության անցկացման համար ԿԸՀ-ին կհատկացվի 786 հազար 591.7 դրամ:
Պատճառն այն է, որ Մկրտիչ Ներսիսյանը հրաժարական է տվել` առողջական վիճակից ելնելով, իսկ Խաչիկ Հովհաննիսյանը մահացել է:
Այս որոշումներն ընդունվելու են Կառավարության առաջիկա նիստի ժամանակ և որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանկվեն ու նշված գյուղական համայնքներում կանցկացվեն արտահերթ ընտրություններ: