Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի գազանանոցում ողբերգություն է տեղի ունեցել: Գազանանոցի պահակը մոռացել է փակել ճաղվանդակի դուռը, որտեղ քնած է եղել Քենենիսա անունով առյուծը: Կենդանին հաշված րոպեների ընթացքում պատառ-պատառ է արել տղամարդուն:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, անվտանգության աշխատակիցներն օդ են կրակել գիշատչին վախեցնելու համար, սակայն դա չի օգնել։
Ներկայում գազանանոցը, ուր սովորաբար օրական այցելում է մինչև 2000 մարդ, շրջափակված է:
«Շատ ենք ցավում, որ ոչ մի բանով չկարողացանք օգնել նրան»,- ասել է գազանանոցի տնօրենը:










































