Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Մեր ըմբիշները շարունակում են իրենց ելույթները: Այսօր մենք մեծ հույսեր ունեինք Արթուր Առաքելյանից ու Մուսա Մուրթազալիևից:
Ցավոք, երկու ըմբիշներն էլ պարտություններ կրեցին ու չկարողացան հասնել մինչև եզրափակիչ: Արթուրը չկարողացավ առավելության հասնել ռուս ըմբիշ Բեքհան Սալավդինովիչ Գոյգերեևի նկատմամբ` պարտություն կրելով 5:12 հաշվով:
Մուրթազալիևը, իր հերթին, պարտություն կրեց ուկրաինացի Իբրահիմ Ալդատովից` զիջելով 13:11 հաշվով:
Սակայն ռուս ու ուկրաինացի ըմբիշները դուրս եկան եզրափակիչ, ինչը թույլ տվեց մեր ըմբիշներին պայքարել բրոնզե մեդալների համար:








































