Thursday, 02 07 2026
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը

Վանաձորի քաղաքապետը ոտնահարելով եվրոպական արժեքները՝ ցանկանում է համագործակցել ԵՄ-ի հետ

Երեկ Վանաձորի ավագանու ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական անդամները կրկին առանց մեծամասնության, առանց քվորումի ավագանու նիստ էին գումարել: Օրակարգում մի քանի հարց է եղել՝ ճանապարհների անվանակոչում, պարգևների տրամադրում, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության հարց:

Մինչդեռ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանի խոսքով՝ Վանաձորում ներկայումս այնքան կարևոր հարցեր կան, և դրանց չանդրադառնալն ու փոխարենը փողոցներ անվանակոչելը կամ ինչ-որ հեռահար հարցեր քննարկելը, մասնավորապես՝ Եվրամիության հետ համագործակցության հարցը, լուրջ չէ: Մարուքյանը դեմ չէ, որ Վանաձորի ավագանին համագործակցի Եվրամիության հետ, սակայն նրա խոսքով՝ եթե եվրոպական համագործակցության ծրագրերին մասնակցելու ցանկություն կա, ապա պետք է հարգվի նաև պառլամենտարիզմի սկզբունքը, այն է՝ մեծամասնությունը պետք է իշխանություն ունենա, և մեծամասնության կողմից պետք է բանեցվի այդ իշխանությունը:

«Բայց մեր հարգարժան այրերը չեն հարգում այս սկզբունքները և, ունենալով փոքրամասնություն, ցանկանում են Եվրոպական միության հետ համագործակցության ծրագրեր մշակել: Չգիտեմ՝ դա ոնց կընկալվի Եվրոպական միության կողմից, քանի որ եթե համագործակցում ես մի համակարգի հետ, ապա պետք է հարգես այդ համակարգի մշակած արժեքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը:

Մեր դիտարկմանը՝ հնարավոր է Վանաձորի ավագանին, ի դեմս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, չի գնում լուրջ հարցերի քննարկման և հաստատման, քանի որ դեռ չլուծված խնդիր կա մեծամասնության հետ, Մարուքյանը նկատեց. «Չեմ կարծում, որ իրենց պահող խնդիր կա, որովհետև իրենք տարվա կեսին հաստատում են բյուջե, որի իրավունքը չունեին: Բյուջետավարման մասին օրենքը հստակ սահմանում է, որ եթե բյուջեն չի հաստատվում մինչև տարվա վերջ, ապա եկող տարվա ծախսերը կատարվում են նախորդ տարվա չափերով և համամասնությամբ: Այսինքն՝ եթե բյուջեն չէր հաստատվել, և մենք գիտենք, որ չէր հաստատվել, այն դեպքում, երբ նման կանոնակարգում օրենքը չի տալիս, ապա իրավունք չունեին իրենք դա հաստատելու: Բայց գնացել են դրան, հաստատել են բյուջեն, տարվա զարգացման պլանը, որոնք երկուսն էլ լուրջ փաստաթղթեր են և իրենցից բավականին պատասխանատու քայլեր են ներկայացնում:

Ի դեպ, «Լուսավոր Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն շարունակում են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը: Վերջիններս պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի, ի վերջո, իրավական որոշակիություն մտցվի հարցում, թե կարո՞ղ են արդյոք Վանաձորի ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, չունենալով մեծամասնություն, նիստ գումարել և որոշումներ ընդունել:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ խոսել մեզ այդպես էլ չհաջողվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում