ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունն արգելել է Falcon UAV մասնավոր ընկերությանը աերոլուսանկարչություն կատարել Կոլորադոյի աղետի գոտում: Անօդաչու սարքերի թռիչքների արգելքի մասին որոշումը պաշտոնյաները դեռևս չեն պարզաբանել, ինչը վրդովմունք է առաջացրել մամուլում:
Նման դեպքերում լուսանկարներն օգնում էին գնահատել ջրհեղեղի վնասը: Տեղանքը լեռնային է, այդ իսկ պատճառով սովորական ինքնաթիռները ցածր բարձրության վրա չեն կարող նկարահանում անել:
Falcon UAV-ում շփոթմունք և հիասթափություն են հայտնել՝ կապված իշխանության դաշնային մարմնի որոշման հետ:










































