ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստը: Օրակարգում երեկ քննարկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցերն են:
Քննարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ Ելք դաշինքի առաջարկը, որով նախատեսվում է նախարարությունների թիվը դարձնել 15՝ նախարարություններում ներառելով առընթեր մարմինները, ընդունելի չէ:










































