Սիրիայի հյուսիսում ՝ թուրքական սահմանի մոտ, պայթել է ականապատ ավտոմեքենա, ինչի հետևանքով վիրավորվել է շուրջ 10 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիացի ընդդիմադիրների հայտարարությունը:
Դեպքը տեղի է ունեցել Բաբ Ալ-Հավա սահմանակետում: Պայթյունը որոտացել է ընդդիմադիր իսլամիստների վերահսկողության տակ գտնվող սահմանակետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Նրանց վիճակի մասին չի հաղորդվում: Տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:










































