Ամերիկացի կատակերգու Քեթի Գրիֆինը ներողություն է խնդրել լուսանկարների հրապարակման համար, որոնցում նա ձեռքերում պահել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կտրված, արնաշաղախ գլուխը»։ Լուսանկարները բուռն արձագանք էին առաջացրել սոցցանցերում։
«Ես անկեղծ ներողություն եմ խնդրում։ Ես անցել եմ սահմանագիծը։ Դա ծիծաղելի չի եղել՝ հասկանում եմ»,- հայտնել է նա իր թվիթերյան միկրոբլոգում՝ խնդրելով լուսանկարչին ջնջել լուսանկարը։
Ավելի վաղ TMZ պորտալը հրապարակել էր Գրիֆինի լուսանկարները, որոնք արել էր լուսանկարիչ Թայլեր Շիլդսը, ով հայտնի է իր սադրիչ աշխատանքներով։ Ընթերցողներին առաջարկվել էր քվեարկել և գնահատական տալ լուսանկարներին։ Ընթերցողների 78 տոկոսը համարել է, որ այդ լուսանկարները «չափազանց հեռուն են գնում», 22 տոկոսը կարծիք է հայտնել, որ դա «արդար խաղ» է։
I am sorry. I went too far. I was wrong. pic.twitter.com/LBKvqf9xFB
— Kathy Griffin (@kathygriffin) May 30, 2017







































