Սպիտակ տան հաղորդակցությունների գծով ղեկավար Մայք Դաբկեն հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան այս պաշտոնում նշանակել էր ընդամենը 3 ամիս առաջ:
Տեղեկատվության համաձայն՝ պաշտոնը ժամանակավորապես ստանձնելու է նախագահի խոսնակ Շոն Սփայսերը: Նշվում է նաև, որ ԶԼՄ-ների հետ ճեպազրույցների թիվը կնվազի:
Դաբկեն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր դեռ մայիսի 18-ին, բայց համաձայնել էր պաշտոնին մնալ մինչ առաջին արտասահմանյան շրջագայությունից Թրամփի վերադարձը:











































