Սիրիայի Հոմս քաղաքում 22 գրոհային է զոհվել «Ջաբհաթ Ալ-Նուսրա» իսլամիստական խմբավորման և ասպտամբների մյուս խմբավորումների միջև բախումների հետևանքով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մարտը տեղի է ունեցել Բաբ Հուդ շրջանում:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը «Ջաբհաթ Ալ-Նուսրան», որը Սիրիայում կռվում է ընդդիմության կողմից, ներառել է ահաբեկչական կազմակերպությունների թվում՝ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ ունեցած կապերի պատճառով:
Ավելի վաղ՝ 2012թ. դեկտեմբերին, ԱՄՆ-ը ևս խմբավորումը ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Խմբավորումը ստանձնել է Սիրիայի մի քանի ահաբեկչությունների, սիրիացի մի շարք լրագրողների սպանության պատասխանատվությունը:










































