ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ մեկնաբանել է 2016թ. նախագահական ընտրություններում Մոսկվայի հավանական միջամտության մասին լուրերը:
Նա նշել է, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պարտության արդարացումը համոզիչ չէ:
«Ռուս պաշտոնյաները, ըստ ամենայնի, ծիծաղում են մեզ վրա և այն բանի, թե ֆեյք ԶԼՄ-ները ինչ արդարացում են մտածել ընտրություններում պարտվելու դեմոկրատների պարտության համար»,-գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:
Russian officials must be laughing at the U.S. & how a lame excuse for why the Dems lost the election has taken over the Fake News.
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 30, 2017








































