Friday, 19 06 2026
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Ինչո՞ւ են հայ օլիգարխները կողմ, իսկ ուկրաինացի օլիգարխները դեմ Մաքսային միությանը

Ուկրայինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունից Ուկրաինայի խորհրդարան ընտրված պատգամավոր Բորիս Կոլեսնիկովը, ով, ըստ «Ֆորբս» հանդեսի, 50 ամենահարուստ ուկրաինացի գործարարների ցանկում է, ասել է, որ գործարար աշխարհի գերիշխող մեծամասնությունը Եվրոպայի հետ համագործակցության գաղափարի ջատագովներ են։

«Պարզապես չեն կարող լինել այնպիսի խմբավորումներ, որ չաջակցեն եվրաինտեգրմանը։ Որքան հզոր լինի մրցակցությունը, այնքան արագ կզարգանան ուկրաինական ընկերությունները։ Եթե 90-ականներին չլիներ Կիևի «Դինամո»-ն, հիմա այդքան ուժեղ չէր լինի Դոնեցկի «Շախտյոր»-ը։ Մրցակցությունը որակի խթանն է», – ասել է Կոլեսնիկովը։

Արևեմտյան փորձագետները մի զավեշտալի հանգամանք են նկատել՝ որքան հզորանում է Կրեմլի գործադրած ճնշումը, այնքան ավելի է Ուկրաինայի գործարար աշխարհը համոզվում, որ զարգացման միակ ուղին Եվրոպայի հետ համագործակցությունն է։

Ռինատ Ախմետովը, ով Ուկրաինայի ամենահարուստ և ազդեցիկ օլիգարխն է, ռուսական կողմի սահմանած խիստ մաքսային հսկողության մասին ասել է, որ դա ավելի ուժեղ կդարձնի Ուկրաինան, ուկրաինական բիզնեսը և յուրաքանչյուր ուկրաինացուն։

«Այդ ամենից մենք պետք է դասեր քաղենք, պարզենք, թե ինչն ենք ճիշտ արել, որտեղ ենք սխալվել։ Եթե մենք ճշգրիտ վերլուծություն կատարենք, դա ապագայում մեզ ավելի ուժեղ կդարձնի», – ասել է Ախմետովը։

«Կա հզոր, բայց ընդհատակյա լոբբի, նրանք միառժամանակ լռում են, որովհետև պարզապես վախենում են Յանուկովիչից», – ասել է վերլուծաբանը։

Սեպտեմբերի 5-ին ուկրաինացի օրենսդիրներն ընդունել են Եվրոպայի հետ պայմանագրեր կնքելու համար անհրաժեշտ բարեփոխումների առաջին փաթեթը։

Հայաստանում խմիչքներ և պահածոներ արտադրող «ՄԱՊ» ընկերության գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ, հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օրեր առաջ նշել էր, որ ռուսական շուկայում իրենց արդեն ճանաչում են, իսկ եվրոպական շուկա մուտք գործելու, այնտեղի սպառողին իրենց արտադրանքը ներկայացնելու համար իրենց տասնյակ տարիներ և միլիոնների ներդրումներ են պետք։ Հետևաբար գործարար պատգամավորը պնդում է՝ առանց ռուսական շուկայի իրենց բիզնեսը չի կարող գոյատևել։

«Միայն ես չէ, ամբողջ Հայաստանը իր բիզնեսների 90 տոկոսը արտահանում է Ռուսաստան։ Մենք արտահանում ենք Ամերիկա էլ, Եվրոպա էլ, Ռուսաստան էլ, Ուկրանիա էլ, բայց էդ բոլորն իրար հետ Ռուսաստանի 10 տոկոսը չարժե, 90 տոկոս [Ռուսաստան է արտահանվում]։ Արտադրանքի, ասենք, 50 տոկոսը Եվրոպայում վաճառելու համար ես պիտի ապրեմ մոտավորապես 200 տարի, էդ 200 տարվա մեջ չգիտեմ քանի 100 միլիոն դոլարի ներդրում պիտի անենք, որը չունենք։ Երկրորդը՝ մենք նախ պետք է կարողանանք եվրոպացիքին բացատրենք, թե Հայաստանը որտեղ է, որը կտևի մոտ 50 տարի, հետո էլ մի 50 տարի պիտի ասենք՝ հլը փորձեք մեր արտադրանքը, երևի համով է, մի 50 տարի փորձելուց հետո կարող է ասի՝ համով չէ»,- ասել է Պետրոսյանը՝ շարունակելով.- «Տնտեսությունը նենց բան է՝ եթե դու 15 օրով էլ հետ ես ընկնում շուկայից… դու մարդ ես պահում, ամիսը վերջացավ, պիտի աշխատավարձ ստանա, ես կարո՞ղ եմ մարդկանց ասել՝ սպասեք, մի 15 տարի հետո Եվրոպան մեր ապրանքը կառնի, ես ձեր աշխատավարձը կտամ։ Եթե ռուսական շուկան չլինի, ընդհանրապես չի կարելի մտածել արտադրության մասին, որովհետև դու եվրոպական շուկայում վաճառելով կարող ես ընդամենը գործարանի մի պահակ պահես, որ եղածը չգողանան»։

«Եվրոպական շատ արժեքներ կան, որ մենք պիտի ներմուծենք, եվրոպական շատ լավ տեխնոլոգիաներ կան, բայց դրա համար ժամանակ է պետք։ Մենք ռուսական շուկայում արդեն 90 տարի ենք, երբ որ Ռուսաստանում 250 ազգ է ապրում, էդ 250 ազգն էլ մեր ապրանքը գիտեն»,- ասաց գործարար պատգամավորը։

Օլիգարխ պատգամավորները նույնպես չեն թաքցնում, որ իրենց ձեռնտու է անարգել մուտք ունենալ ռուսական շուկա։ Հայտնի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մաքսային միության և ԵՄ Ասոցացման համաձայնագրի մանրամասներին մեջ չխորացավ. – «Ռուսական շուկան, որովհետև մեր խմիչքը, մեր ամեն ինչը էնտեղ է վաճառվում»,-ռադիոկայանին տված հարցազրույցում անկեղծացել է նա։

Հայաստանը ներմուծող երկիր է, և այդ է պատճառը, որ ի տարբերություն ուկրաինացի գործարարների՝ հայ գործարարները հանդես են գալիս Մաքսային միության անդամակցության օգտին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

«Հայ օլիգարխների մեծ մասը հարստացել է դրսից մենաշնորհային տարբերակով ապրանքներ բերելու և այստեղ վաճառելու ճանապարհով: Նրանք ցանկանում են այդ մենաշնորհը հնարավորինս երկար պահել և հնարավորինս հարստանալ, իսկ իրենց արտադրանքն արտահանում են Ռուսաստան՝ օգտագործելով առևտրի հին, խորհրդային ձևերը: Հայ օլիգարխները ռուսական շուկայի դռները թակում են խորհրդային ձևով, այլ ոչ՝ եվրոպական մարքեթինգի, ազատ շուկայի կանոններով: Հայ օլիգարխները հասկանում են, որ ազատ շուկայական հարաբերությունների՝ Հայաստան մուտք գործելուց հետո իրենք մեծ խնդիրներ կունենան»,- ասաց նա:

Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ իրական գործարարների համար կարևոր է, որ առկա լինեն առևտրային կայուն պայմաններ:

«Ինչ վերաբերում է ուկրաինացի գործարարներին, ապա այնտեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Դատելով քաղաքական ներկապնակից՝ Ուկրաինայի գործարարները ևս երկու թևի են բաժանված: Եթե հետևելու լինենք վերջին մի քանի տարիներին ռուսական շուկայում ուկրաինական ապրանքների իրացման տեմպերին, ապա կհիշենք «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Օնիշենկոյին: Նա մի օր հանկարծ կարող է որոշել, որ ուկրաինական ապրանքներում անթույլատրելի նյութեր կան: Ստացվում է, որ քաղաքական ինչ-ինչ պատճառներով արտադրողի ապրանքը կարող է, ասենք, հետ ուղարկվել:

Եվրոպական շուկան բոլորովին այլ է: Եթե արտադրողը մեկ անգամ սերտիֆիկացում է անցնում, այնուհետև ամեն ինչ կախված է նրա ճարպկությունից և ճիշտ մարքեթինգից»,- ամփոփեց քաղաքական գործիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում