Tuesday, 16 06 2026
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց

Բանդայի գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպան Հովհաննիսյանի բացակայության պատճառով

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ պետք է շարունակվեր բանդայի գործով դատաքննությունը: Սակայն նիստը կարճ տևեց ու հետաձգվեց Քյարամ Ամոյանի շահերի պաշտպան Սամվել Հովհաննիսյանի բացակայության պատճառով: Պաշտպանը գրություն էր գրել, թե զբաղված է ու ներկայանալ չի կարող: Ի դժգոհություն ներկա պաշտպանների՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց վաղը: Հրապարակվեց սեպտեմբերի 6-ին մահացած Արման Դալլաքյանի հոր դիմումը դատարանին, որով դիմումատուն հայտնում էր, թե իր որդին անմեղ է եղել: Խնդրվում էր Դալլաքյանի մասով գործի վարույթը կարճել ոչ թե ամբաստանյալի մահվան, այլ արդարացման հիմքով: Հաջորդ նիստին կքննարկվի նաև ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի և Սամվել Դավթյանի կողմից դատական նիստերի դահլիճում սեպտեմբերի 9-ին կատարած ինքնավնասման համար կիրառվելիք սանկցիայի հարցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի նիստի ժամանակ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը սրիչով վնասել էր իր որովայնի շրջանը, ապա նրան էին միացել Արթուր Մանուկյանն ու Սամվել Դավթյանը:

Հիշեցնենք նաև, որ Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, Քյարամ Ամոյանը մեղադրվում են կայուն կազմակերպված հանցավոր խմբի կազմում 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ավազակային հարձակումներ կատարելու համար:

2011 թվականի սեպտեմբերի լույս 23-ի գիշերը, ըստ նախաքննական մարմնի՝ հերթական ավազակային հարձակմանը նախապատրաստված ավազակախումբը վնասազերծվել էր:

Ավազակախմբի կազմակերպիչներից՝ Գուրգեն Հայրապետյանը բարձունքից վայր էր ընկել ու մահացել: Խմբի վերոթվարկյալ անդամները ձերբակալվել էին:

Հարձակումների թիրախ էին դարձել խմբի կողմից առանձնացված, ունևոր համարված մարդիկ՝ Ատոմ Ղազազյանը, Էդուարդ Բեզոյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը: Հարձակումներն իրականացվել էին վերջիններիս առանձնատների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում