Անգլիացի ռեգբիստ Մանու Տուիլագին ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիսավոր հանդիպմանն իր վարքի համար:
Կոլեկտիվ լուսանկարվելու ժամանակ նա «եղջյուրներ» է տնկել կառավարության ղեկավարի գլխին, գրում է huffingtonpost.co.uk-ն:
Ռեգբիստներն այցելել էին Քեմերոնին երեկ, ու Տուիլագին որոշել է ձեռքի երկու մատները տնկել Քեմերոնի նստավայրի մոտ նկարահանվելիս:
«Ներողություն եմ խնդրում կոլեկտիվ լուսանկարվելիս իմ կատակի համար: Չէի ցանկանա ոչ ոքի նեղացնել: Մենք հիանալի ժամանակ ենք անցկացրել Դաունինգ-սթրիթում: ՇՆորհակալ եմ վարչապետին ջերմ ընդունելության համար»,- գրել է 22-ամյա ռեգբիստը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հավաքականի անդամների այցը Դաունինգ-սթրիթ նվիրված էր Ավստրալիայի հավաքականի դեմ տարած հաղթանակին:










































