Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Մահացել է ամերիկահայ նշանավոր բարերար Ջերարդ Գաֆեսճյանը

Մահացել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի նախագահ, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ նշանավոր բարերար Ջերարդ Գաֆեսճյանը:

Նա իր կարողությունը հեշտ չի ձեռք բերել և մանավանդ՝ զուտ անձնական հաճույքների համար չի գործադրել, այլ՝ հանրային բարօրության, հատկապես հանուն հայության ու Հայաստանի բարօրության:

Ծնվել ու մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Սվազից Հայոց ցեղասպանության տարիներին Ամերիկա ներգաղթած Լևոն և Նորա Գաֆեսճյանների ընտանիքում: Դժվարին մանկություն է ունեցել: Նա մեծացել, իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել և կյանք է մտել իբրև իսկական հայ ու հայրենասեր, իբրև եղեռնազարկ ժողովրդի վերապրող շառավիղ՝ հոգու և մտքի մեջ մշտապես կրելով իր ժողովրդի ցավը և այդ ցավին դարման անելու ներքին մղումը:

Նրա ամենամեծ հավաքածուն համաշխարհային համբավ նվաճած վարպետների ապակյա ստեղծագործություններն են: Միացյալ Նահանգների կառավարությունը քիչ ջանք չի թափել և քիչ գումարներ չի առաջարկել, որ այդ իսկապես անզուգական ստեղծագործությունների ցուցադրման թանգարանը կառուցվի ԱՄՆ-ում:

Լայն են եղել հայրենիքում տնտեսական գործունեություն ծավալելու Գաֆեսճյան-գործարարի հետաքրքրությունները: Նրա ֆինանսավորմամբ Երևանում ստեղծվել է «Սոլարեն» ընկերությունը, որը հայ գիտնականների տաղանդի ու իր իսկ միջոցներով ձեռք բերված արտասահմանյան առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ պետք է մեր քամուց մեզ համար էլեկտրաէներգիա ստանա: Գաֆեսճյանը միլիոնավոր դոլարներ է ներդրել նաև արևային կուտակիչների, մարտկոցների, էներգիայի հիդրոգեն աղբյուրների ստեղծման ծրագրում, որի իրականացման համար հիմնել է «H 2 Economy» ընկերությունը:

Ջերարդ Գաֆեսճյանը մեծ հակում է ունեցել դեպի օբյեկտիվ, ազնիվ, անկախ լրատվությունը, դա չափազանց կարևոր է համարում հայրենիքում քաղաքացիական ազատ հասարակություն կառուցելու համար, ահա ինչու դարձել է «Արմենիա» հեռուստաընկերության բաժնետերերից մեկը և մանավանդ տեխնիկական առումով հեռուստաընկերությունը հարստացնելու ուղղությամբ անգնահատելի աշխատանք է կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում