Շրի Լանկայում ուժգին ջրհեղեղի հետևանքով զոհվել է շուրջ քան 165 մարդ, անհետ կորած է համարվում ավելի քան 100 մարդ:
Արտակարգ պատահարների արձագանքման կենտրոնի տվյալներով՝ մայիսի 29-ին և 30-ին երկրի արևմտյան, կենտրոնական և հարավային հատվածներում հնարավոր է 80 կմ/ժ արագությամբ քամի, տեղատարափ անձրև:
Շրի Լանկան արդեն դիմել է ՄԱԿ-ին և հարավասիական պետություններին՝ օգնություն խնդրելով բնական աղետի հետևանքների վերացման հարցում:























































